23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նրա մասին, թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նրա մասին, թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք:

Սա մեծ գին է ունենալու, ռուսը պարտավոր չէ մեր փոխարեն մեր անվտանգությունը պահել:
Այդ գինը սուվերեն լինելուց անվերադարձ հրաժարումն է լինելու:

Եթե ՌԴ-ին պետք է խնդրենք, որ արևլյան սահմանն էլ նա պահի, կնշանակի խնդրել դառնալ նրա մաս:
Սա կնշանակի նաև ի լուր աշխարհի, և առաջին հերթին Ադրբեջանին ասել, որ մենք այնքան տկար ենք, որ նրա հետ սահմանն էլ ունակ չենք պահել: Այս ուղերձը ինքնին մեծ ռիսկեր է պարունակում:

Սահմանների ու պետության անվտանգության մասով արդեն, իսկ ունեք համաձայնագիր ՌԴ հետ, որը կարելի է որոշակիորեն խմբագրել: Եվ սա բավարար է հաջորդիվ ներկայացված գործողության հետ միասին, որ մեր անվտանգությունը մի քանի տարվա մեջ հարաբերական ինքնուրույն ապահովենք:

Ո՞րն է գործողությունը: Ստեղծել աշխարհազոր և բանակի թիվը պատերազմական վիճակներում բազմակի անգամներ մեծացնելու հնարավորություն ունենալ: Սա զուգահեռ անել բանակում խորը և համապարփակ փոփոխությունների:

Սա կնշանակի սեփական խնդիրները ինքնուրույն լուծել, այլ ոչ թե դառնալ բեռ այլ պետության վզին և կորցնել սեփական պետություն ունենալու ներկան ու ապագան:

Գործ անելու փոխարեն, փորձեր ենք անում սրան-նրան վիզ ծռել՝ եղածն էլ ուրիշին զիջելով: Նման կերպ պետություն չենսարքում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ