16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոմայգում ՛՛գոմիկ՛՛ ծեծեց՝ չիմացավ գլխի գալիքը/վիդեո/

5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին` Մարտին Վարդանյանը ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը:

4 երեխաների միայնակ մայր` Գայանե Նասոյանը իրեն երջանիկ է համարել, որ գոնե տղան կենդանի է և ազատվում է ժամկետային զինծառայությունից:

Գայանեի դստեր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Մարտինը տուն գալուց հետո, չնայած առողջական խնդիրներին աշխատում էր և ինչ-որ չափով օգնում ընտանիքին:

Հետո Մարտինը հայտնվեց բանտում…Գայանե Նասոյանը շատ լավ է հիշում այդ չարաբաստիկ օրը. “2012 թվականի մարտի 8-ի երեկոյան տղաս դուրս եկավ տանից ու ասեց կես ժամից կգա: Հետո ես իմացա, որ տղաս Կոմայգում արվամոլի է ծեծել: Արվամոլի անունը Վահագ է եղել, ինչպես ինքն է ներկայանում` Մաշա”:

Մարտինը դատապարտվել է 6 տարի  6 ամիս ազատազրկման:

Գայանե Նասոյանի պատմությանը մենք այլ անգամներ ևս անդրադարձել ենք: Նախկինում նա արդարություն էր պահանջում, պնդելով, որ որդուն անմեղ են դատապարտել:

Այսօր նա արդեն ուրիշ խնդիր ունի և նրան կարող է օգնել միայն Արդարադատության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ