13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխան Սաղաթելյանն «Իմ քայլը» խմբակցությանը մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեց

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը մինչև 18։00-ն ժամանակ տվեց, որպեսզի խմբակցության ներկայացուցիչները ներկայանան «Հարենիքի փրկության շարժմանը» և քննարկեն ստեղծված իրավիճակը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության շենքում նստած է մի խելագար, կոչ ենք անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ մինչև 18։00-ն ներկայանան շարժմանը՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք, և խնդիրը լուծվելու է խորհրդարանում։ Այս պահից սկսած ժամանակը գնում է, մինչև ժամը 18։00-ն սպասում ենք «Իմ քայլին»։ Այս պահին շրջափակված են Կառավարության, Դատախազության շենքերը, սա վճռական, հետևողական ու համառ պայքար է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հույս հայտնեց, որ իշխանական պատգամավորները խոհեմություն կունենան և կգնան ստեղծված իրավիճակը քննարկելու, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են պատասխանատվությունը։

Նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ տներից և գնալ Հանրապետության հրապարակ։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ առաջիկա ժամերի ընթացքում վրաններ կտեղադրեն Հանրապետության հրապարակում, որպեսզի գիշերեն այնտեղ։

Հավաքվածները միաբերան հաստատեցին, որ պատրաստ են գիշերելու Հանրապետության հրապարակում։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ