13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փետրվարի 1-ից Հայաստանում հոսանքը կթանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առաջացել է ֆինանսական
ճեղքվածք, ինչի արդյունքում որոշվել է սպառողների համար էլեկտրաէնեգրիայի գինը թակնացնել 3 դրամով՝ 1 կիլովատ ժամում։
Տնտեսագիտական հաշվարկներով՝ հոսանքի թանկացումը իր հետ բերելու է նաև մի շարք ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանն ու հետևաբար հանգեցնելու է գնաճին։ Կթանկանան առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հացը, հրուշակեղենը, սննդի արդյունաբերության այլ տեսակներ։
 
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը մի քանի օր տևած ակցիաների արդյունքում չեղարկեց էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը։ Պայքարը, որը ստացել էր «Էլեկտրիկ Երևան» անունը, պսակվեց հաջողությամբ, իսկ դրա առաջին շարքերում կանգնած էր ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայիս թիմակիցները։ Փաստացի, Փաշինյանը հետևողականորեն անում է այն, ինչի դեմ ժամանակին պայքարում էին ինքն ու իր թիմը։
Mediaport տելեգրամի ալիքից:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ