15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Ջոյ Չեսթնաթը, ով ռեկորդ էր սահմանել հոթ-դոգ ուտելով, գերազանցել է իր նախկին ռեկորդը` 10 րոպեում ուտելով 68 հոթ-դոգ, այսինքն` 6 անգամ ավել, քան 2011-ին: Սան-Խոսեի 28-ամյա բնակիչն այդ կերպ դարձել է վեցակի չեմպիոն, մինչդեռ նրա մրցակիցը նույն ժամանակահատվածում կարողացել է ուտել ընդամենը 52 հոթ-դոգ:

Կանանցից եւս հաղթող է ճանաչվել նախորդ տարվա չեմպիոնը` 45-ամյա Սոնյա Տոմասը Վիրջինիայից: Նա իր առջեւ առաջադրանք է դրել ուտել իր տարիքի քանակությամբ հոթ-դոգներ եւ հաղթահարել է առաջադրանքը հատկացված ժամանակում: Սոնյան խոստովանել է, որ մրցույթի ընթացքում սրտխառնոց է ունեցել, սակայն որոշել է, որ ամեն կերպ պիտի հաղթի:

Հոթ-դոգներ ուտելու մրցույթն ԱՄՆ-ում ավանդաբար անց է կացվում Անկախության օրը` հուլիսի 4-ին: Այն արդեն 97  տարվա պատմություն ունի: Հաղթողներն ստանում են 10 հազար դոլարի չափով դրամական պարգեւ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ