17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանից մեկնած եւ չվերադարձած անձանց թիվն աճել է ավելի քան 20%-ով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ այս տարվա առաջին ինն ամիսներին “Զվարթնոց” եւ “Շիրակ” օդանավակայաններով մեկնել եւ Հայաստան չի վերադարձել 51 հազար 954 մարդ։

“Մասնավորապես, երկու օդանավակայաններից արտերկիր են մեկնել ընդհանուր 825 հազար 971 մարդ, իսկ վերադարձել են 774 հազար 17-ը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում վերը նշված օդանավակայաններից մեկնել է 665 հազար 809 մարդ, իսկ վերադարձել՝ 622 հազար 585-ը, այսինքն՝ չվերադարձածների թիվը կամ նույնն է թե՝ բացասական տարբերությունը, կազմել է 43 հազար 224։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա համեմատ այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանից մեկնած եւ չվերադարձած մարդկանց թիվն աճել է ավելի քան 20 տոկոսով։ Իհարկե, ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, կասեն, որ գնացած չեկածների այս թիվը դեռ չի նշանակում, որ այդքան մարդ արտագաղթել է, քանի որ մինչեւ տարեվերջ նրանց մի մասը դեռ կվերադառնա։ Սակայն իրականում այդ թիվը կշարունակի աճել, իսկ ՀՀ ղեկավարությունն էլ կշարունակի արտագաղթի գոյությունը հերքել”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ