17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ բժիշկները` Ռուսաստանում

Հոկտեմբերի 15-ին Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ բժիշկների համառուսաստանյան առաջին համաժողովը` կազմակերպված Ռուսաստանի Հայերի միության բժիշկների ասոցիացիայի կողմից:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը,  Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Դեսպան Եսայանն իր ելույթում կարևորեց նման կառույցի կազմավորման նշանակությունը, որն իր շուրջն է համախմբել ՌԴ-ում բնակվող բժշկության ոլորտի հայազգի բարձրակարգ մասնագետներին: Դեսպանը հայտնեց նաև դեսպանության պատրաստակամությունն աջակցել նշյալ կառույցի և Հայաստանի միջև կապերի և մասնագիտական շփումների զարգացմանը:

Զեկույցներով հանդես եկան ակադեմիկոսներ, պրոֆեսորներ: Ելույթներ ունեցան ՀՀ գիտական միավորումների և ասոցիացիաների փորձագետները:

Համաժողովի արդյունքներով հաստատվեց Ասոցիացիայի 2015-2016թթ. աշխատանքային ծրագիրը և ընդունվեց Համաժողովի բանաձևը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ