17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

… ո՞ւր են հայ ՛՛մեծերը՛՛

՛՛Մեր ժողովուրդն ամեն ժամանակ ստեղծում է իր մեծ գրողին, ամեն գրող բերում է իր գույնն ու տեսակը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր ՛՛թումանյանների՛՛ ու ՛՛չարենցների՛՛ բացակայություն կա՞, թե երիտասարդ սերունդը չի սիրում ընթերցել: Ըստ նրա՝ այսօր մենք ունենք հրաշալի ու մեծատաղանդ գրողներ, ովքեր ստեղծել են գրականության համար աննման երկեր:

Հարցին, թե ինչով պետք է գրավել ընթերցողներին, Է. Միլիտոնյանը պատասխանեց, որ դրան լրատվամիջոցները պետք է օգնեն, սակայն խանգարում են: ՛՛Խանգարում են կիսաֆաբրիկատ ապրանքներով, սերիալներով, այս ամենը տեղ չի թողնում, որ լուրջ գրողը ներկայանա իր ժողովրդին՛՛: Նրա խոսքով՝ արժեզրկման ժամանակ ենք ապրում, երբ մշակույթն ու գիտությունը արժեզրկվում են: ՛՛Դաժան վերաբերմունք մշակույթի հանդեպ՛՛,-նկատեց նա:

Մշակույթ չսիրելու խնդիրը նաև դպրոցներն են՝ մեր զրուցակցի խոսքով, այն նյութը, թե ինչ են մատուցում աշակերտներին գրականության դասերի ժամանակ, ինչ է գրված գրքերում:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ