26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մատուռը չի տեղափոխվի. տնօրինությունը վերանայել է որոշումը. Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Ինչպես արդեն հայտնել էինք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սուրբ Աստվածածին մատուռը հիվանդանոցի տնօրինության որոշմամբ հիվանդանոցի ներսից պետք է տեղափոխվեր դուրս՝ հիվանդանոցին հարակից տարածք: Որոշումը, սակայն, հիվանդանոցի տնօրինությունը վերանայել  է: Նոր որոշման համաձայն՝ մատուռը կմնա իր տեղում և կշարունակի առաջվա նման ծառայել մարդկանց: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

Նա ասաց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել հիվանդանոցի տնօրենի՝ Արման Հովակիմյանի հետ, վերջինս էլ քահանային հայտնել է այդ ուրախալի լուրը :

»Տնօրենը ասաց, որ մատուռը կմնա և կգործի հիվանդներին և բժիշկնեին հասանելի միջավայրում, որտեղ էլ գործում է արդեն քսանյոթ տարի: Մեզ մնում է միայն օգնել Արման Հովակիմյանին՝ հարցին տված  իր իմաստուն և քրիստոնեական մոտեցման համար»,-նշեց Տեր Աշոտը:

Քահանայի խոսքով՝ պետք է առաջիկայում հանդիպեն հիվանդանոցի տնօրենի հետ՝ հարցի շուրջ առերես խոսելու և հետագա անելիքները քննարկելու համար. «Ըստ երևույթին հիվանդանոցում շինարարական աշխատանքները ավարտելուն պես մատուռը կրկին կվերաբացի»,-հույս հայտնեց Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ