Իշխանությունն այնպես էր փիառվում գերիների վերադարձով, կարծես՝ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ է արել. Արփինե Հովհաննիսյան
«Նոր գերիներ նոր տարածքներ, ու տհասներ, որոնք ասում են ինքնապաշտպանվեք։ Ու՞ր է պետությունը, ու՞ր է բանակը!!!!!
Կարդալ ու հասկանալ սրանց տականքության չափը։
Ուրեմն երեկ ես հարցազրույց էի տվել ու խոսել գերիների թեմայով, ի թիվս այլ հարցերի նշելով, որ սույն տականքները անբարոյական են, քանզի փիառվում էին տղերքի վերադարձի ֆոնին, իրենց վերագրելով դա, երբ դրա համար պետք է շնորհակալ լինել ՌԴ-ին, գնահատելի է նաեւ իրավաբանների աշխատանքը։
Իշխանական քարոզչամեքենայի ծանր հրետանին ՝ մի ամենավերջին լկտիություններն ու ստերը տարածող «աղջիկ» ֆեյքով, որը ըստ լուրերի համակարգվում է ստյոպա սաֆարյանի կամ աննա-էրատոյի կամ ալենի կողմից բացել էր իր կեղտոտ բերանը, իր մայրիկին ու նիկոլին նկարագրող բառապաշարով անձնական բնույթի լկտիություններ շաղ տվել իմ հասցեին։
ու…. ամենակարեւորը՝ իշխանական տականքների փիառը համեմատել էդ տղերքի ընտանիքների ուրախության հետ։ Ու հավասարեցրել։
Երեկ, երբ խոսում էի այդ մասին, չգիտեի, որ 150 նոր գերի ունենք, չգիտեի, որ արյունարբուքը շարունակվում է։
Կենդանի՛ հիմա էլ մի ստատուս գրիր ու վերջին բառերով նկարագրիր նիկոլին, ում ձեռքերը արյունոտ են, բերանը արյունոտ է, նրա ու իր կնոջ խղճին ծանրացած են մահեր, շատ մահեր, խոշտանգվող գերիներ ու դուք դրա մասնակիցն եք։
Իմ անձնական կյանքի մասին սուտ տարածելով այս դաժան իրականությունը չի փոխվելու, դուք էլ կենդանուց մարդ չեք դառնալու։ Լռելու ժամանակներն անցել են։ Դուք պղծել եք ամեն ինչ, ընտանիք, հարգանք, ընկերություն, ՀԱՅՐԵՆԻՔ։ Այլասերվածների ու բարոյալքվածների քայլող ապացույցներ։Ձեզ նկարագրող բառ չկա իմ բառապաշարում։ Հիմա տեսնենք, ում ֆեյքերը կամ իրենք կարձագանքեն , ըստ այդմ հասկանանք այդ 3-ից որ մեկն է լկտիությունների հասցեատերը։
Հ.Գ. Ֆեյքերի տերեր պատրաստվեք։ Հատուցում լինելու է։
Մեկնաբանությունում՝ հարցազրույցի լինկը»: