07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին

Վերականգնել Հայաստանի լեգիտիմությունը
 
Մենք հիմա ունենք մի պետություն, որի անվտանգությունն այլ պետություն է ապահովում և որի գոյությունը մազից է կախված։ Սա՛ է «ժողովրդի» իշխանության գործունեության արդյունքը։
 
Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետությունը։ ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1–ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։
 
Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին։
 
2–րդ քայլը՝ հրադադարի ռեժիմի և անվտանգային հարցերի պետական կառավարումը, գերիների վերադարձի կազմակերպումը, անհետ կորածների, զոհերի դիերի հայտնաբերումը, դիակների ճանաչումը, փախստականների խնդիրների լուծումը։
 
3–րդ քայլը՝ թուրքական 5–րդ շարասյան «մաքրումը»։
 
4–րդ քայլը՝ սոցիալ–տնտեսական անկումը կանխելն ու հումանիտար ճգնաժամ թույլ չտալը։
 
5–րդ քայլը՝ հասարակական–քաղաքական մթնոլորտի ապաթունավորումը։ Էլի շատ քայլեր կան անելու, բայց սրանք առաջնայիններից են և հնարավոր են միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման դեպքում։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ