17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոստանջյանի պահանջները եռյակից

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ներկայացրեց եռյակի  միացյալ հարթակի օրակարգը: Սակայն պատգամավորն այն չի քննարկել եռյակի ուժերի հետ, նույնիսկ “Ժառանգություն”-ում: Նրա խոսքով, կուսակցության վարչության նիստում կքննարկվեն բոլոր առաջարկներն ու պարզ կլինի հետագա անելիքները: Սակայն Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եռյակը պիտի ընդունի այդ պահանջները, եթե ազնիվ ու արդար են:

 

“Սա իմ կարծիքն է, որը ես հրապարակել եմ և կարծում եմ, որ միասնական օրակարգը պետք է անդրադարձ կատարի այս հարցերին: Մատչելի ներկայացրել եմ այն նվազագույն հարցերը, որոնք պետք է ունենա այդ միասնական հարթակը”,- նշեց նա: 

Ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի առաջարկները եռյակին.

Եռյակը պետք է ձևավորի միացյալ հարթակի օրակարգը, որն առաջիկա օրերին պետք է հրապարակի առաջնային օրակարգը, որն էլ իր հերթին նվազագույնը պետք է ներառի ձևավորված քաղաքական և տնտեսական մենաշնորհային համակարգի ամբողջական փոփոխության ծրագիր և ապագա քաղաքական իշխանության գործունեության հիմնավորում` հասարակության պահանջների արտացոլմամբ:

1. “Ժառանգություն”, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները ՀՀ ԱԺ-ում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու (impeachment) գործընթացը:

2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և “Ժառանգության” կողմից:

3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը:

4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ընտրական օրենսգրքի փոփոխություն:

5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների:

7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը` մինչև օրինական իշխանության ձևավորում:

8. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ