19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է 17 տարվա իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ, կարծում եմ՝ այնտեղ միայն ուրախ կլինեն. Ռաֆայել Հովհաննիսյան

Հարգելի ընկերներ, 17 տարի շարունակ «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ-ի հետ և միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր: 

ՀՀ ԱԳՆ-ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չէինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:

Հայտնում եմ իմ խորհին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին և աշխատակիցներին այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար:

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ: Կարծում եմ, այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես համարձակվելով պատասխանել Ալիևին՝ խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները: Շնորհակալություն»,- գրել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ