23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մի՜ ծառայեք այս այլասերված, անգրագետ, դավաճան իշխանություններին». ոստիկանությունից կադրային արտահոսքը շարունակվում է

 Անցած 24 ժամվա ընթացքում մի քանի տասնյակ ոստիկաններ ազատման դիմումներ են գրել: Նրանցից մի քանիսը՝ Վան Գրիգորյանը, Սերոժ Ղարիբյանը, Վանիկ Պարույրյանը դիմել են իրենց ծառայակից ընկներին՝ կոչ անելով «չծառայել այս այլասեռված, անգրագետ, դավաճան իշխանություններին»:

Եւս մեկ ծառայող՝ ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպեր լիազոր Դերենիկ Ուզունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։

Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:

Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր ֊ ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս։

Աստված պահապան մեր Հայրենիքին

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ