05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Իսկ որտե՞ղ էիք դուք՝ թաթար ցեղերդ այդ ժամանակ. Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ի պատասխան ալիևյան զառանցանքի
 
Էրեբունի-Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն, մ.թ.ա. 8-րդ դարում՝ 782 թվականին, Հռոմից 29 տարի առաջ, թողնելով քարեղեն սեպագիր-արձանագրություն․ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի փառս Բիայնա երկրի և ի սարսափ նրա թշնամիների»:
Այն Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, սակայն, ի տարբերություն պատմություն դարձած այս քաղաքների, Երևանը հասել է 21-րդ դար՝ որպես համայն հայության սիրելի մայրաքաղաք։
 
Իսկ որտե՞ղ էիք դուք՝ թաթար ցեղերդ այդ ժամանակ։
 
Հիշեցնեմ, որ ադրբեջանն աշխարհի քարտեզին արհեստականորեն հայտնվել է ընդամենը 100 տարի առաջ, իսկ հիմա էլ դարձել թուրքիայի վիլայեթ։
 
Դադարեցրե՛ք ձեր զառանցանքները»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ