17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՏՄ-ին միանալը հնարավորություն է տալիս քայլեր անել դեպի ԵՄ. Վարդան Այվազյան

 Նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է , որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հանգեցնելու է նրան, որ ի վերջո Հայաստանը կանգնի ”կամ-կամ”-ի առաջ: Այդ մասին նա խոսեց այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ Իսագուլյանի` կանխատեսումները, որ մի կողմ բռնած ուղղությունը ի վերջո հանգեցնելու է ”կամ-կամ”-ի դարձան իրականություն.”Հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը արդեն հավաստեց, որ 2015 թվականի հունվարի 1-ին մենք այդ միության անդամ ենք”,-նշեց քաղաքական գործիչը:

 Իսագուլյանը համոզված է, որ ինչքան էլ շրջանառվեն խոսակցություններ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը հղի է մի շարք վտանգներով, այնուամենայնիվ մաքսակետերի, ԼՂՀ-ի հետ կապված վտանգ  չի սպասվում:

”Այն, որ Նազարբաևը ասեց ինչ-որ բաներ, դա դեռ ոչ մի բան չի նշանակում”,-նշեց Իսագուլյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ Եվրասիան տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական հաշվարկներով միայն դրական կարող է լինել Հայաստանի համար: Այվազյանի խոսքով` տնտեսական միությանը միանալը հնարավորություն է տալիս քայլեր անելու նաև Եվրոպական միությանը միանալու առումով:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ