14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին՛՛. Առավոտ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. ՛՛Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար՛՛։ ՛՛Առավոտը՛՛ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ համաձա՞յն է այս գնահատականի հետ։

Նա պատասխանել է. ՛՛Ես որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ։ Կարծում եմ՝ առաջին նախագահն ինքը պետք է հետևի իր հորդորին, երբ ասում է՝ քաղաքական բառապաշարը պետք է փոխվի։ Այդ տեսակետից օգտագործված բառապաշարը ոչ միայն իր արտահայտված խոսքից շեղվում է, այլ նաև ես իր խոսքից հասկացա, որ մարդիկ խորամուխ չեն եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը։ Բնականաբար, իշխանությունը կարող է ցանկանալ վերարտադրվելու մեխանիզմներ, սակայն հարցը հետևյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում։ Եթե ցանկանում ենք վերարտադրության դեմն առնել, նշանակում է այդ համակարգը սահմանադրական մակարդակով պետք է փոփոխվի, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի, այլ ոչ թե անձի փոփոխության պահանջ դնելով՝ մտածենք, որ այդպիսի վերարտադրությունը կբացառվի՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ