Սերբիա-Ալբանիա հանդիպումը դադարեցվել է կռվի պատճառով/վիդեո,ֆոտո/
Եվրո-2016-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է I խմբում՝ Դանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հետ: Կոպենհագենում Պորտուգալիայի հավաքականը միայն վերջին վայրկյաններին հաղթանակ վճռեց խաղի ելքը, իսկ Բելգրադում տեղի ունեցող հանդիպումն այդպես էլ չավարտվեց:
Խաղում ամեն ինչ հանդարտ է ընթացել, մինչ առաջին խաղակեսի 44-րդ րոպեն: ՛՛Պարտիզան՛՛ մարզադաշտում հայտնվել է անօդաչու սարք՝ Ալբանիայի դրոշով: Սերբիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Ստեֆան Միտրովիչը իջեցրել է դրոշը, որից հետո երկու կողմերի ֆուտբոլիստների, մարզչական շտաբերի եւ պաշտոնատար անձանց միջեւ բախում է սկսվել: Հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը որոշում է կայացրել դադարեցնել հանդիպումը:
Տեղեկացնենք, որ Սերբիայի եւ Ալբանիայի հարաբերությունները Կոսովոյի պատերազմից հետո մինչ այժմ մնում են լարված: Նրանք Կոսովոյի անկախության հարցում ունեն տարբեր դիրքորոշումներ: Հնարավոր է, որ ՈՒԵՖԱ-ն՝ եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցը, այժմ զղջում է, որ վիճակահանությունից առաջ չի բացառել սերբերի եւ ալբանացիների՝ միեւնույն խմբում չհայտնվելու տարբերակը: Այժմ երկու կողմերը սպասում են ՈւԵՖԱ-ի որոշմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն, ըստ որի երկու երկրների ֆուտբոլի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում: Եվ Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ կարող էր հայտնվել միանգամայն այլ խմբում, եթե չլիներ Ադրբեջանի հետ չհանդիպելու պայմանավորվածությունը: