18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ պառակտվել է. քաղաքագետ

“Եռյակի մեջ միակ կուսակցությունը, որը կա և ունի ֆրակցիա Ազգային ժողովում, ԲՀԿ-ն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին “Ժառանգությունը” հետին պլան չէր անցել:

” “Ժառանգություն” ասելով ի՞նչ ենք հասկանում` մի քանի պայծառ դեմքեր, ովքեր մեկը մյուսի հետ վատ հարաբերությունների մեջ են: Դուք այստեղ տեսնո՞ւմ եք Զարուհի Փոստանջյանին, չեք տեսնում, ի՞նչ “Ժառանգության” մասին է խոսքը, եղավ, որ կուսակցությունը պառակտվել է”: Քաղաքագետի խոսքով` “Ժառանգություն” խմբակցությունն Ազգային ժողովում շինծու է, քանի որ այնտեղ բուն կուսակցությունից միայն երկու հոգի կան` Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: ” “Ազատ դեմոկրատներից” անդամներ կան, ովքեր չեն էլ մասնակցում խորհդակցություններին “Ժառանգության” հետ, նրանց չի հետաքրքրում “Ժառանգության” առաջնորդի կարծիքը”:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ նույնը վերաբերում է ՀԱԿ-ին: “Հիմա վիրավորվածի կեցվածք է ընդունել Հրանտ Բագրատյանը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը չպաշտպանեցին նրա թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ: Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում բացարձակապես, չկա: Այստեղ այդ եռյակ ասելը մի քիչ շատ-շատ ճոխ է, այստեղ եռյակ չկա, այստեղ կա ԲՀԿ և ընդդիմադիր քաղաքական հանրահաճանչ գործիչներ` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի, Ռուբեն Հակոբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, սա է խնդիրը”:

Ինչ վերաբերում է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ Գագիկ Ծառուկյանին խորհրդակցելու, սակայն նա իր ելույթում այդպես էլ “հիմա-հիմա” կոչերի մասին ոչինչ չասաց, ապա մեր զրուցակիցը կարծում է. “Իրենք անպայման պետք է կոնսուլտացիա ունենան Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ շատ լավ հասկանում են, որ այս ընդդիմության գործող ուժը, թափք տվողը ԲՀԿ-ն է, որովհետև ինքն ունի և խարիզմատիկ լիդեր` ոչ պակաս Լևոն Տեր-Պետրոսյանից, և ֆինանսական հնարավորություններ ամենակարևորը, այստեղ պետք է չէ այդ հանգամանքն անտեսել, դա էլ է շատ կարևոր”,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ