25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանի հերոսի» սիրտը Երեւանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի։ Դու գնալու ես, ու մենք թույլ չենք տալու, որ քո նմանը մեզ բոլորիս ալիեւի կոշիկ լիզող սարքի․ դերասան

Դավաճանին տված վերջնաժամկետն ավարտվեց: Այս մասին գրել է դերասան Գեւորգ Գրիգորյանը, ով մասնակցել է վերջին արցախյան պատերազմին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հույս ունեի, որ դավաճանը կհեռանա ու բոլորիս ինքնասիրությունն ու արժանապատվությունը վերջնական ոտնակոխ չի անի։ Բայց, ինչքան հասկանում եմ, սա առանց արյուն թափելու չի ուզում գնա։

«Ադրբեջանի հերոսի» սիրտը Երեւանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի։

Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, արա՛։ Էս պատերազմը տարավ շատերին, բայց ծնեց տղեքի, որ ոչ մի բանից էլ չեն վախենում, ու թույլ չեն տա քո նման ալիեւի կոշիկները լիզած դավաճանին հայի արյուն թափել։

Ինչքան պետք էր, արդեն թափել ենք պատերազմի դաշտում, ախպերներ ու ընկերներ ենք կորցրել ու քո թեթեւ ձեռքով հայրենիք ենք կորցրել։ Գիտեմ քո համար մեկա, բայց մեր համար չէ։ Ու դրա համար կարվի՝ ինչ պետքա։

Դու գնալու ես, ու մենք թույլ չենք տալու, որ քո նմանը մեզ բոլորիս ալիեւի կոշիկ լիզող սարքի։

Ես միանում եմ ժողովրդի պահանջին։

Դու գնալու ես»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ