Հետևություն. եթե երեկվա ձայնագրությունից դուք կարևորել եք միայն 5մլդ արտահայտությունը, ուրեմն դուք ապրում եք սխալ հայրենիքում. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարդալով կամ լսելով որևէ նյութ, յուրաքանչյուր բանական մարդ կարևորում ու շեշտադրում է այն բառերը և արտահայտությունները, որոնք կրում են հաղորդագրության /մեսիջի գլխավոր իմաստը՝ հիմնական գաղափարը։ Նյութի հիմնական գաղափարի սահմանումը կապված է կենտրոնական թեմայի հստակեցման հետ, որն արտացոլում է ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գաղափարը «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», միտքն ու գնահատականը:
Հետևություն. եթե երեկվա ձայնագրությունից դուք կարևորել եք միայն 5մլդ արտահայտությունը, ուրեմն դուք ապրում եք սխալ հայրենիքում։
Հ.Գ.վերը նշվածը հասկանալի է միայն այն հայ ազգի սերուցքի համար (7.400), ովքեր հավաքվել էին դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում, բարձրացնելու իրենց բողոքի ձայնը աթոռները պինդ գրկած ազգադավների և հայրենիք չունեցողների դեմ։
Հիմա լսեք ձեզ ինչ եմ ասում, օխլո՛ս. դուք ստամոքսապաշտ, դոլարապաշտ մի զանգված եք, որոնք մի կուշտ փորի դիմաց պատրաստ եք վաճառել Հայաստանն ու Արցախը։ Սա ձեր Հայրենիքը չէ, հեռացե՛ք»։