Նիկո՛լ, միեւնույն է դու հեռանալու ես։ Գնա անցնցում,մի խաթարի մեր ներքին կյանքը․ Հայրենիքի փրկության շարժման ուղերձը /տեսանյութ/
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել ուղերձով․
Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկությն շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ հանրահավաքից հետո մենք այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը հրաժարական տա եւ հեռանա: Ինչպես տեսնում եք արդեն 12.08 րոպե է եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետեւաբար, այս պահից սկսած մինչեւ 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ եւ գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:
Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը եւ երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները եւ ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ:
Մեկ անգամ եւս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ, միեւնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր պետ պետությունն ու պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի եւ պետության համար:
Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար եւ նորից եմ կրկնում, չտրվեք սադրանքների: Ամեն ինչ պետք է լինի օրենքի ու օրինականության շրջանակներում:
Նիկոլ հեռացիր։