23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այնտեղ ինչ-որ շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղ է տեղի ունեցել, որին մասնակցել է Փաշինյանը. Արամ Գաբրիելյանով /տեսանյութ/

Յութուբյան Соловьёв LIVE ալիքի եթերում հեռարձակվող Стена Сосновского հաղորդման դեկտեմբերի 7-ի թողարկմանը անդրադարձ է կատարվել Ցեղասպանություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը:

Հաղորդման հյուրերից մեկի՝ «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովի հետ քննարկվել է նաև արցախյան պատերազմի ելքն ու դրա հետևանքները:

«Ես պահանջներ ունեմ Հայաստանի իշխանություններից և Ղարաբաղի իշխանություններից: Նրանք իսկապես շատ նենգաբար են իրենց պահել:Երբ նրանք ասում են, որ «հանձնեցինք Շուշին, քանի որ զինվորները փախչում էին», դա սուտ է: Այսինքն՝ նրանք փորձում են իրենց կաշին փրկել հայ զինվորների հաշվին»,- ասել է Գաբրիելյանովն՝ անդրադառնալով կատարվածում մեղավորների մասին հարցին:  

«Վստահ եմ, որ Փաշինյանը պայմանավորվածություն է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այնտեղ ինչ-որ շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղ է տեղի ունեցել, որին մասնակցել է Փաշինյանը: Ես գիտեմ, քանի որ իմ զարմիկներից 4-ն այնտեղ են կռվել, հարազատ քրոջս ամուսինն այնտեղ է կռվել: Այդ պատճառով գիտեմ, թե ինչ է այնտեղ եղել: Այնտեղ էր նաև Սեմյոն Պեգովը: Երբ նրանք հայտարարեցին, որ Շուշին հանձնել են, զանգահարեցի Սեմյոն Պեգովին»,- պատմել է Գաբրիելյանովը:

Նրա խոսքով՝ Պեգովը (WarGonzo նախագծի հեղինակ) հայտնել է, որ հայկական տանկեր էին այդ պահին բարձրանում Շուշի, և այնտեղ մարտեր էին ընթանում, քաղաքի 85 տոկոսը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

«Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ Շուշին հանձնել են»,- եզրափակել է Գաբրիելյանովը՝ հավելելով, որ Փաշինյանը «վստահ էր, որ հայկական ուժերը չեն կարողանա այդքան դիմադրել ուժերի և զինտեխնիկայի առումով տասնյակ անգամ գերազանցող ադրբեջանական, թուրքական ուժերին սիրիացի վարձկանների հետ միասին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ