18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղանդավորները սեզոնի հետ ակտիվացել են

“Խղճի եւ կրոնական ազատությունների մասին” օրենքով արգելված էփողոցներում ստենդեր դնելն ու քարոզչական նյութեր բաժանելը: Վերջերս հատկապես Երեւանում ակտիվացել են Եհովայի վկաները, ովքեր մարդկանց որսում են այդ եղանակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն”-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը` ավելացնելով, որ պատկան մարմիները կարծես չեն ուզում զբաղվել խնդրով:

Մեկ այլ աղանդավորական կազմակերպության ղեկավար էլ հայտարարում է, որ ֆինանսավորվում է արտերկրից, որը նույնպես նույն օրենքով արգելված է: Երեք տարի առաջ Ամարյանը դիմել է այն հարցով, որ գրախանութներում աղանդավորական կազմակերպությունները վաճառում են իրենց գրքերը, սակայն ուժային ոչ մի կառույց չի արձագանքել:

Կառավարության կից ազգային փոքրամասնության եւ կրոնի բաժնի տվյալներով, Հայաստանում գրանցված 65 կրոնական կազմակերպությունից 15-ը ավանդական եկեղեցին է՝ Հայ Առաքելական եկեղեցու ճյուղերը, մնացածը աղանդավորական կառույցներ են:

Ամարյանի հաշվարկներով, Հայաստանում աղանդավորական կառույցները  250 հազար հետեւորդ ունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ