18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդի հետ

ԱՄն կատարած աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել  Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել  Հայաստանի տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը:

«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է  Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ  ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը և  երկրի մրցունակության  բարձրացմանը:

ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը,   ողջունելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին  և կարևոր համարելով Հայաստանի հետ հետագա համագործակցությունը, նշել է. «ԱՄՀ-ն բոլորի տունն է և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է և մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային  բարեփոխումներին»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ