18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արաքս Մանսուրյանի էքսկլյուզիվ նվերը

Արաքս Մանսուրյանը Հայաստանում է, քանի որ Հայաստանում և Արցախում նշվելու է եղբոր` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75 ամյակը: Երգչուհին Հայաստան է եկել ազգային տարբեր պատկանելության երեք  երգիչների հետ, որոնք պետք է երգեն հայերեն: Երգիչները սիրով համաձայնել են սովորել հայերեն:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Արաքս Մանսուրյանը ներկայացրեց այսօր Գաֆեճյան համերգասրահում կայանալիք  համերգի ծրագիրը: Նա  նշեց, որ երգիչները երգելու են Մանսուրյանի վոկալ շարքերը, ինչպես նաև համերգի երկրորդ մասում կլինի` Կոմիտաս:

”Ես շատ էի ուզում յուրահատուկ ձևով շնորհավորել եղբորս: Մտածեցի իմ օտարազգի սաներին Հայաստան բերելու և միայն հայերենով համերգ կազմակերպլու մասին: Զանգեցի դստերս` Շուշանին և խնդրեցի օգնել: Դուստրս նույնպես շատ է սիրում քեռուն և սիրով համաձայնեց, ասեց` մամա ջան փորձեմ”,-պատմեց երգչուհին:

”Երբ որ սկզբում սովորում էի լեզուն չափազանց դժվար է, ես չինացի եմ, մեկ տարի հետո հասկացա, որ ես սիրում եմ և ամեն անգամ, երբ երգում եմ Մանսուրյանի երաժշտությունը` փշաքաղվում եմ: Մանավանդ ”Երկիր Նաիրիի” շարքը կատարելիս”, -նշեց չինացի երգիչ Ջանգ Հոնգշին:

Երգիչները նշեցին, որ սիրահարվել են Հայաստանի վրա, շատ սիրել են և մեր լեզուն և երկիրը, մանավանդ հայկական կերակրատեսակները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ