05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկինում թուրքին ծնկի են բերել , իսկ այսօր դու ծնկի ես եկել ալիեւների առաջ, այ հողատու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հողատու, հերիք է աննպատակ խոսես։
 
Դու ես 5.000 նահատակների պատասխանատուն։
Դու ես 950.000 հեկտար հայրենիք հանձնել։
Դու ես Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ տվել
ադրբեջանցիներին դեպի Նախիջեւան։
 
Դու ես Շուշիի եւ Հադրութի հանձնման պատճառը։
Դու ես ասել ալիեւը կիրթ է։
 
Դու ես ասել Ադրբեջանը կառուցողական է։
Դու ես ասել «սեփական զրոյական կետից»
բանակցություն սկսելու մասին։
Դու ես զենքը փոխարինել «կլուբնիկով»։
 
Դո ես СУ-30 գնել առանց հրթիռների։
Դու ես 44 օր խաբել ժողովրդին թե հաղթում ենք։
Դու ես 2,5 տարի քանդել բանակն ու պետությունը։
Դու ես պատերազմ հրահրել քո հիմար «Արցախը Հայաստան է եւ վերջ » թեզով։
Դու ես մերժել Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
 
Դու ես կանոնավոր բանակը վեր ածել «էրատո» ջոկատների։
Դու ես բերել պատերազմը եւ պարտությունը։
Դու պարտության խորհդդանիշ ես եւ վերջ։
Դու պետք է հեռանաս։
 
Հ.Գ. Նախկինում թուրքին ծնկի են բերել , իսկ այսօր դու ծնկի ես եկել ալիեւների առաջ, այ հողատու»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ