15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ և շարունակելու եմ ջղաձգվել՛՛ /վիդեո/

”Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ, և ես շարունակելու եմ ջղաձգվել, քանի որ ինչպես ասվեց, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ համար ընդունելի չէ ոչ Մաքսային միությունը, ոչ ԵՄ-ը, քանի դեռ կա Լեռնային Ղարաբաղի հարցը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նշենք, որ հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը շեշտել էր, որ Մաքսային միությանն անդամակցությունն այլևս անշրջելի է Հայաստանի համար:

 Խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն էլ շեշտեց. ՛՛Այսօրվա ընդդիմադիր ուժերն ու իշխանությունն ընդգծված անում են այն, ինչ անում է  երկրի նախագահը: Փողոցը պահեցին ոչ իշխանական ուժերն, իսկ իշխանությունը ստորագրեց պայմանագիրը: Դրա համար շատ մեծ վտանգ է՛՛:  Միքայելյանի խոսքով՝  Ղոզախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հատուկ շեշտեց, որ հարթեցվել են հիմնականում սահմանների հետ կապված հարցերը: ՛՛Ազգովի պետք է սփաթվենք ու տեսնենք՝ ինչ է լինելու Ղարաբաղի ճակատագիրը՛՛,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ