18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությունն է գնացել, կանգնել բիզնեսի կողքին. Ն. Փաշինյան

՛՛Ասում են, որ մենք թույլ չենք տա, որ այս իշխանությունը ևս 10 տարի երկարաձգի իր իշխանությունը, իսկ թույլ կտա՞ք ևս երեք տարի՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ոչ իշխանական ուժերին նման հարցով դիմեց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենց միավորման համար ավելի կարևոր է մարդկանց կեղծ խոստումներով հրապարակ չտանել: ՛՛Մենք չենք ուզում ստեղծել հերթական անգամ այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմությունը մարդկանց կոտրող, ջարդողի կարգավիճակ ունենա՛՛,-նկատեց նա:

Փաշինյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների չիրականանալու դեպքում էլ Սերժ Սարգսյանը կարող է կրկին իշխանության գալ, ու դա երկրորդ և երրորդ նախագահների կողմից նախօրոք մշակված պլան է, ինչն իրականացնում են ոչ իշխանական ուժերը: ՛՛Իրենք ինչ անում են, ոչ միայն 10 տարով, այլև ավելի երկար ժամանակով իրենց իշխանությունը երկաձգելու համար են անում:  

Բա ի՞նչի է Ռոբերտ Քոչարյանը 2008-ին իր համար քաղաքական կուսակցություն ստեղծում: Որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո փոխատեղում իրականանա, բայց իրադարձություններն այլ սցենարով ընթացան, և դա տեղի չունեցավ: Մոլորության մեջ են նրանք, ովքեր մտածում են, որ եթե սահմանադրական բարեփոխումները չիրականան, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը չի վերարտադրվի՛՛,-շեշտեց պատգամավորը:

՛՛Ոչ թե խոշոր բիզնես է եկել կանգնել ընդդիմության կողքին, այլ ընդդիմությունն է գնացել, կանգնել խոշոր բիզնեսի կողքին՛՛,-հավելեց նա: Իսկ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն էլ նկատեց. ՛՛Վերջը դառնալու է բիզնեսմեն ընդդիմությունը ու քաղաքականությունից դուրս կգա՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ