ԵԱՀԿ-ն սարքավորումներ հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը 2014թ. հոկտեմբերի 13-ին գրասենյակի անունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերեց սարքավորումներ՝ աջակցելու նախարարության ջանքերին բարձրացնելու մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության անունից ստացավ սարքավորումներ, որոնք ընդգրկում են շարժական սպեկտրոմետր, համակարգիչներ, նոութբուք և տպիչ/սկաներ:
Ի հավելումն, գրասենյակը հաջորդ ամսվա ընթացքում պլանավորում է տրամադրել նաև պաշտպանական հանդերձանքի ամբողջական կոմպլեկտներ, որոնք ընդգրկում են քիմիական պաշտպանության կոստյումներ, դիմակներ, ձեռնոցներ, ռետինե երկարաճիթ կոշիկներ և պաշտպանող ակնոցներ:
Սարքավորումները զգալիորեն կընդլայնեն նախարարության ստորաբաժումների հնարավորությունները հայտնաբերելու և վերլուծելու շրջակա միջավայրում վնասակար մասնիկների առկայությունը: Այն կօգնի նաև ախտոտման մակարդակի վերաբերյալ համապատասխան տվյալների բազայի ստեղծմանը և կհանգեցնի անհրաժեշտության դեպքում տարածքների ու մարդկանց պաշտպանության համար փրկարարական գործողությունների առավել լավ պլանավորված ու արդյունավետ իրականացմանը:
Նվիրատվությունը 2013թ. ԵԱՀԿ կողմից իրականացած ծրագրի շարունակությունն է՝ ուղղված Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա թունաքիմիկատների ծավալի ու պարունակության բացահայտմանը: ԵԱՀԿ գրասենյակի կողմից համակարգված տեխնիկական հետազոտության իրականացման արդյունքում տրամադրել է այդ տեղայնքի շրջակա միջավայրի վնասների ռիսկերի մակարդակի ճշգրիտ գնահատում և առաջարկել իրավիճակը բարելավելու գործողության ծրագրեր: