18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեսնո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին նախագահ /վիդեո/

՛՛Ես ուզում եմ, որ մենք խոսենք այն քաղաքական բանաձևերի մասին, որ ասվել են հանրահավաքին: Երբ ասվում է, որ Ազատության հրապարակ ենք հրավիրում մարդկանց իշխանափոխություն անելու համար, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է գծագրվում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորման կառավարման խորհրդի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին տեսնում է նախագահի պաշտոնին, նա արձագանքեց. ՛՛Ինչ վերաբերում է անձերին, թույլ տվեք մեկնաբանություններ չանել՛՛:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նա նկատեց, որ այդ խնդիրը քննարկվել է:  ՛՛Եթե խոսքը լիներ սահմանադրական փոփոխությունների կամ բարեփոխումների մասին, կլիներ խոսակցություն, որտեղ ՀՀ քաղաքացիներ, վերլուծաբաններ, պատգամավորներ կունենային իրենց ասելիքը, բայց երբ Սերժ Սարգսյանն ու մյուս ուժեր ասում են սահմանադրական փոփոխություններ, իրենք ուրիշ բան ի նկատի ունեն: Դա քաղաքական մեծ աֆյոռա է և ոչ ուրիշ բան՛՛: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը խոսում է  ներկլանային հարցերի մասին, երբ խոսում է սահմանադրական բարեփոխումներից: ՛՛ Իր կլանը, որ ասում եմ, ես ի նկատի ունեմ շատ ավելի լայն իմաստով: Այդ կլանի անբաժանելի մասն եմ համարում Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքական արբանյակներին՛՛:

Պատգամավորն ընդգծեց, որ և սահմանադրական փոփոխություններն ու սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտնվելը նույն քաղաքական աֆյոռայի մեջ են մտնում: Նա հիշեցրեց, որ դեռ մի քանի տարի առաջ ԲՀԿ-ն էր սահմանադրական փոփոխություններ ուզում, իսկ Սերժ Սարգսյանը համաձայն չէր: ՛՛Հիմա դերերը փոխվել են, բայց պրոցեսի բովանդակությունն ու իմաստը չի փոխվել: Կա խնդիր քաղաքական դաշտը բաժանել երկու հավասար մասի, տիրապետել այդ դաշին այնպես, որ և ընդդիմությունը և ընդդիմադիր դիմանանտ ուժը լինի 98-ին իշխանության եկած քաղաքական կլանի ներկայացուցիչը, և իշխանության՛՛,-բացատրեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե ոչ իշխանական ուժերը պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ կսատարեր նրանց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ