՛՛Շնորհակալություն մեր նախագահին՛՛
‘’Կարողացանք իմաստնություն գտնել, շնորհակալություն մեր Նախագահին, որ կարողացավ բացատրել և բոլորը եկան համաձայնության, որ ԼՂ խնդիրը չի կարող խանգարել անդամակցությանը և այդպես էլ եղավ’’,-այսօր լրագրոփղների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ խոսելով ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին: Նա վստահաբար նշեց, որ ՀՀ նախագահը չէր կարող այնպիսի քայլ անել, որ Ղարաբաղին մի փոքր անգամ վնասեր այս անդամակցությամբ, ընդհակառակը՝ Ղարաբաղի տնտեսությունն էլ կզարգանա, քանի որ Ղարաբաղի ապրանքները կարտահանվեն ԵՏՄ:
՛՛Ես տեսնում եմ բավական մեծ ապագա, և շատ բաներ էլ մեզանից է կախված, եթե անընդհատ քննադատենք, դա արդյունք չի տա՛՛,-կարծում է նա: Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե այս անդամակցությունը սպառնալիք է ՀՀ-ի անկախությանը, նա հարց է տալիս՝ ՛՛իսկ ԵՄ-ի ճանապարհը անկախությա՞ն է տանում՛՛:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Արա Աբրահամյանն ասաց, որ քանի որ եռյակի կողմից առաջարկվող հստակ ծրագիր չի տեսել ու չգիտի, թե ովքեր են թիմի անդամները, այդ իսկ պատճառով ոչինչ ասել չի կարող: ՛՛Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ անում է, որ մեր երկիրը լինի կայուն և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում: Ես չեմ լսել մի բան, որ ասեն կուսակցությունները, և որը Սերժ Սարգսյանը ասած չլինի: Երբ ես գալիս եմ նրա մոտ, չկա մի խնդիր, որ ասեմ, ինքը չընդառաջի՛՛,-եզրափակեց նա: