13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ով, սակայն, արտահերթ ընտրություններում չի առաջադրվելու

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազնեն Մանուկյանն է: 

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մանուկյանն իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, հմտություններով այն մարդն է, որը երկրում կստեղծի հանդարտություն, կայունություն, կկարողանա առաջիկայնում արտահերթ թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել:

«Նա այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն՝ իր գլխավորությմաբ գործող ժամանակավոր կառավարությամբ», – նշեց Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ