18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Այդ հարթակում կնքվեց Գագիկ Ծառուկյանի մահկանացուն` որպես քաղաքական գործչի”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. 

Ես սովորաբար կատարվող իրադարձություններից անմիջապես հաջորդ օրը կարծիք չեմ գրում, այլ հայտնում եմ մի քանի օր անց, երբ հնարավոր է լինում ավելի սթափ, հանգիստ, առանց զգացմունքայնության արտահայտել կարծիքս և մեկնաբանել օբյեկտիվությամբ: 

Դ’ե ինչ, եռյակ-քառյակների երկար, շա~տ երկար սպասված հանրահավաքը կայացավ: Միանգամից ասեմ, հանրահավաքն անպատրաստ էր, այն նախորդների էկլեկտիկ անհաջող ամբողջությունը, համադրությունն էր հիշեցնում, ոչինչ չասող, աննպատակ, վատ կազմակերպված, անողնաշար…Մի խոսքով, ոչ թե թեժ, այլ գոլ, նույնիսկ գաղջոտ…Այն երբևիցե կազմակերպված հանրահավաքներից ամենավատն էր, ամենաանորոշ, ասելիք, անելիք չունեցողը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում հնչեցրած ելույթներից այս վերջինն ամենավատն ու անհաջող ելույթն էր…Սակայն նաև առաջին նախագահը հստակ ցույց տվեց, որ քաղաքական անողնաշարավորների շքերթը ղեկավարում է ինքը, որ ինքն է առաջին ջութակը, դիրիժորը և միակ ու միակ ինտելեկտուալը:Այդ հարթակում կնքվեց Գագիկ Ծառուկյանի մահկանացուն որպես քաղաքական գործչի, որպես առաջնորդի….Նա հարթակում չէր երևում և լրատվամիջոցներով սփռված նրա ժպիտներով նկարները հիշեցնում էին մանկապարտեզների հանդեսներին երեխաների թոթովանքով հնչեցրած ոտնավորներով հիացած ծնողների ժպիտներին…

Րաֆիի միակ փոփոխությունը նրա կրկին աճեցրած բեղերն էր: Բեղերով, թե առանց բեղերի Րաֆֆին նույնն է…՛՛Հիմա-հիմա՛՛ գոռացողներին ի պատասխան նրա տարօրինակ քայլը մեկ անգամ ևս հիշեցրեց նրա ՛՛աղոթողի՛՛ կերպարը: Շատ պարզունակ է ախր, չկողմնորոշվող…Նրա այդ քայլը հիշեցրեց ՛՛Հարսնացուն հյուսիսից՛՛ ֆիլմի հարսնացուի հորը, երբ սպասում էր Նատալիա Սերգեևնայի վերադարձին, որպեսզի իր տղամարդկային վերջնական խոսքն ասեր…Ցավն այն է, որ այս քաղաքական գործիչը հավակնում էր դառնալ ՀՀ նախագահ…Գոնե Զարուհի Փոստանջյանի տղամարդկությունից մի կես գրամ ունենար…

Եռյակին քառյակ դարձրեց հերթական անգամ նրանց միացած Ստեփան Դեմիրճյանը, որն ընդամենը լրացրեց իր պարզունակ, միօրինակ, ոչինչ չասող ելույթների շարքը: Ընդամենը և ուրիշ ոչինչ…

Մի խոսքով անհասկանալի, իրար հակասող, իրարամերժ գործիչներով, մտքերով, ելույթներով, հայտարարություններով հագեցած կոնգլոմերատ` կներեք խառնահավաք…
Միակ լուսավորը հրապարակում հավաքված ժողովուրդն էր իր էներգետիկայով, որին հերթական անգամ միջնամատ ցուցադրեցին հարթակում կանգնածները, մեկ անգամ ևս հիշեցրին որ անուղղելի մոլորյալ են…

Բազմաթիվ և թերևս ամենակարևոր, լուրջ, սկզբունքային հարցերի պատասխաններ այդպես էլ չհնչեցին Թատերական հրապարակում: Փոխարենը կնքվեց հերթական` ես կասեի հերթական հերթապահ շարժումը…Դե կարևորը շարժվելն է, թեկուզ տեղում դոմփելով…Ինչն է շատ Հայաստանո՞ւմ…Իհարկե շարժումները…Բոլորը շարժման մեջ են, բայց աննպատակ ու անարդյունավետ, բայց կարևորը շահավետ…

Վերջապես հանրահավաքների կարոտախտով տառապյալները, հանրահավաքամոլները ժամանակն է հասկանան, որ հանրահավաքներով փոփոխություններ չեն լինում: Անցան մանկության, պատանեկության այդ ժամանակները…Մենք` բոլորս պետք է փոխվենք, փոխենք մեզ շրջապատող մարդկանց…Երկրի քաղաքացին պետք է փոխվի, մենք բոլորս պետք է փոխվենք, որ կարողանանք փոխել, ջարդել արմատավորված կարծրատիպերը, սուտը, կեղծիքը, անազնվությունը, զոռբայությունն ու ամենաթողության մթնոլորտը…
Իսկ ովքեր են առաջնորդնե՞րը…Չկան…Չկան ցավոք սրտի…Գուց առաջիկայում ի հայտ գա՞ն…Հուսանք…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ