18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2008-ին էլ էին ասում. Փաշինյանը՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից /վիդեո/

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛  միավորումն անթույլատրելի է համարում այն, որ    հոկտեմբերի տասին կազմակերպված հանրահավաքը շեշտեց, որ ոչ իշխանական ուժեը երկրորդական դեր են տալիս հասարակությանը, և հասարակությանը հրավիրում են հրապարակ իշխանափոխության համար, սակայն հետո հայտարարում, որ հեղափոխություն չեն անելու: Միավորման կառավարման խորհրդի ներկայացուցիչներն այսօր այդ հայտարարությանը ներկայացրին լրագրողներին:

՛՛Մեր գնահատականները հիմնված են հանրահավաքում հնչած տեքստերի հիման վրա, Ազատության հրապարակում ասվեց, որ հեղափոխություն չեն անելու, դա ասվեց այն  կոնտեքստում, որ ոստիկանապետն ու այլ ուժեր մեղադրում են իրենց հեղափոխություն անելու մեջ, բայց դրանք ստահոդ են: Ասվեց, որ պահանջներ ու վերջնագրեր չեն ներկայացվելու, այսինքն՝ ՛՛հայտնի հնարավոր՛՛ բոլոր սցենարները բացառված են, բացի մեկից, որ սպասում են երկխոսության առաջարկներ Սերժ Սարգսյանից՛՛,-նշեց միավորման խորհրդի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջին քսան տարիներին անընդհատ խոսվում է իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, և այդ իշխանափոխությունը տեղի չի ունենում, իսկ իրենց նախընտրած տարբերակն այն է, որ տեղի է ունենում իրական իշխանափոխություն:

՛՛Մենք խոսում ենք քաղաքական նոր օրակարգի ու նոր հարթակի ձևավորման մասին: Շատերն են խոսել են իշխանափոխության մասին , եղել են հուժկու հանրահավաքներ, բայց դրանք չեն հանգեցրել իշխանափոխություն, մեր պատկերացրած իշխանափոխությունն այն է, որը կայանում է: Հարթակից չպիտի հնչեն կոչեր, որ վստահեք մեզ, մենք պիտի ապացուցենք դա:

2008-ին ասում էին, և ես էլ էի ասում, որ Սերժ Սարգսյանի հեռանալն օր առաջ անհրաժեշտություն է, բայց ի՞նչ տեղի ունեցավ 2013-ին, այն նույն ուժերը, որ ասում էին, որ օր առաջ պետք է հեռանա Սերժ Սարգսյանը, ոչ թեկնածու առաջարկեցին, ոչ էլ պաշտպանեցին ընդդիմադիր թեկնածուին: Սա հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստություն է ոչ իշխանական ուժերի կողմից, և ընտրվում է այնպիսի մարտավարություն, որ այլ ուժ պատրաստություն չտեսնի մասնակցելու՛՛: Փաշինյանը շեշտեց, որ 2008-ի իրադարձությունների համար ինքն իր բաժին պատասխանատվությունը կրում է, բայց  երկրորդ անգամ նույն բանը կրկնելը անիմաստ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ