15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ արտահանող երկիր. Նիկոլայ Գրիգորյան/վիդեո/

Հոկտեմբերի 13-ը աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրն է: Ոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, ՀԳԾ ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը:

՛՛Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրը ևս մեկ առիթ է իմանալու համար , թե ինչ վտանգներ կան աշխարհում, դրանք իրենց մեջ ինչ ռիսկեր են պարունակում:Իսկ ամբողջ աշխարհում իրոք մեծանում են աղետները, նրանց քանակը և բացի դրանից՝ շատ ավելի ծանր են դառնում դրանց հետևանքները՛՛,-նկատեց Գրիգորյանը:

Գեներալի դիտարկմամբ վերջին տարիներին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը լուրջ հաջողություններ է գրանցել,որը արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Հայ փրկարարները օգնություն են ցուցաբերել աշխարհի բազմաթիվ երկրներում:

՛՛Այս բոլորով հանդերզ կուզենամ արձանագրել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության շնորհիվ այն Հայասռտանը, որը նախկինում օգնություն և փրկարարություն էր   ներմուծում, այսօր դարձել է՝ օգնություն, փրկարարություն, փորձ արտահանող երկիր՛՛,-հպարտությամբ շեշտեց Նիկոլայ Գրիգորյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ