20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող ինձ ների ԲՀԿ-ն, բայց… /վիդեո/

՛՛Բավականին մադաշատ հանրահավաք է եղել, բայց սա ռադիկալ ընդդիմության էլեկտորատ չէր՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսն ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով հեկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքից: Ըստ նրա՝ հրապարակում հավաքված մարդիկ էին տարբեր, դա ԲՀԿ-ի և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի էլեկտորատն էր:

՛՛Դա զգացվեց նաև, որ երբ Գագաիկ Ծառուկյանը պետք է ելույթ ունենար, թեև ելույթ չունեցավ, այդ ժամանկ հրապարակի ռեակցիան շատ ավելի ուժեղ էր, քան կես ժամ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյնաի համար՛՛,-նկատեց նա: Հարցին, թե հստակ օրակարգ տեսավ՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ-ին որևէ անդրադարձ չեղավ. նա արձագանքեց. ՛՛Ո՞նց չեղավ: Էլ ոնց լիներ, ասեց՝ 20-30 հոգի այնտեղ թպրտում են, ասաց՝ անշրջելի փաստ է, դրանից ավել ինչ ասեր՛՛: Իսկ հանրահավաքի օրակարգը, Քոչարյանի խոսքով, իշխանության գալն է: 

Ինչ վերաբերում է հանրահավաքի տեխնոլոգիային, ապա քաղ.տեխնոլոգը շեշտեց, որ դա ՀԱԿ-ին էր: ՛՛Թող ինձ ների ԲՀԿ-ն, եթե ԲՀԿ-ինն էր, բայց ամեն դեպքւոմ դա շատ նման էր ՀԱԿ-ի տեխնոլոգիային, քանի որ այն մի օրում չի լինում: ՀԱԿ-ը սովոր է նման բարձր մակարդակի հանրահավաքներ անել՛՛,-ասաց բանախոսը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ