10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Սպանություն Երևանում

Այսօր առավոտյան ժամը 08.20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։ ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանված երիտասարդի ինքնությունը, սպանության հանգամանքները և առերևույթ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ