18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական պատվիրակությանը դուրս չեն հանել դահլիճից. ինչ է իրականում կատարվել ԵԽԽՎ-ում /վիդեո/

“Եվրոխայի խորհրդի կանոնակարգում չկա այնպիսի բան, որ որևէ երկրի պատվիրակությանը դահլիճից դուրս հանեն, նման գործիք չկա, նման իրավունք ու դրույթ չկա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե իբր մեր պատվիրակությանը դուրս են հրավիրել նիստերի դահլիճից: Նշենք, որ ԵԽԽՎ-ում հաստատվել էր  ՛՛Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ՛՛ վերնագրով զեկույց պատրաստելու որոշումը, և ըստ ադրբեջանական կայքերի` հայ պատվիրակները լքել են դահլիճը, երբ այս որոշումը հաստատվել է:

 “Մենք դուրս ենք եկել դահլիճից, երբ կատարել ենք մեր հայտարարությունն այն մասին, որ այս զեկույցի վերաբերյալ մեր համագործակցությունը դադարեցնում ենք: Մենք ասածը եղել ենք ես և Նաիրա Կարապետյանը, որովհետև այդ հանձնաժողովի անդամները մենք ենք: Մենք ասել ենք, որ եթե Հայաստանի և Հայաստանի պատվիրակությանը մտահոգող խնդիրներին իրենք ականջալուր չեն լինելու, մենք համագործակցության եզրեր այդ զեկույցի վերաբերյալ չենք տեսնում”: 

Հարցին, թե այդ դեպքում ինչով էր պայմանավորված ընդդիմության խիստ քննադատությունը, որ Հ. Նաղդալյանը լավ չի աշխատել, նա պատասխանեց. “Ընդդիմության գործը քննադատելն է, բայց էլի եմ ասում, որ այս պատվիրակության կազմում ութից հինգը ընդդիմադիր են, և ստացվում է, որ եթե այսօր ընդդիմությունը քննադատում է, որ վատ ենք աշխատել, ապա սա առաջին հերթին և իր գնահատականն է, և նաև իմը: Ես չեմ համարում, որ արվել է ամեն ինչ և չեմ կարող այդպես մտածել: Մերկապանաոց են հնչում ընդդիմության մեղադրանքները, դրանք հիմնված են ադրբեջանական կայքերը պատճենելու գործի վրա:”:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ տարիներ շարունակ այն սկզբունքն են որդեգրել, որ ԼՂՀ-ի խնդիրը ԵԽԽՎ-ի խնդիր չէ, և այն պիտի ԵԱՀԿ-ով սահմանափակվի, բայց եթե այսօր այլ պրոցեսներ են ընթանում, հայկական պատվիրակությունը պետք է քննարկի նաև այն հայեցակարգային դրույթը, որ ԼՂՀ-ն այսպեղ պետք է ինքն իր խոսքն ասի: “Այսօր եթե Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ Եվրոպայի խորհուրդը փորձում է մտնել ոչ իր դաշտը, Մինսկի խմբի դաշտը ԵԱՀԿ-ի դաշտն է, փորձում է  մտնել այդ տերմինաբանությամբ, որն ընդհանրապես երբևիցե այս բանակցային գործընթացում ընդունված չէ, սրանք սկզբունքային խնդիրներ են, ու այստեղ հայեցակարգային քննարկան անհրաժեշտություն ունենք”:  

Ինչ վերաբերում է ղեկավարի փոփոխությանը, ապա Նաղդալյանը նշեց, որ քանի որ հարցն իր մասին է, կոռեկտ չի համարում, որ հենց ինքը գնահատական տա: “Գոնե ինձ հետ և պատվիրակության մյուս անդամների հետ որևէ մեկն այս խնդիրը չի քննարկել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ