30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ու նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել. մենք դա թույլ չենք տալու. Վարչապետ /տեսանյութ/

Հպարտությունն ու արժանապատվությունը շատ հեշտ է պահպանել, երբ այն հարվածի տակ չէ, բայց առավել կարևոր է այն պահպանել, երբ արժանապատվությունը և հպարտությունը հայտնվել են բազմաթիվ հարվածների ներքո, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հատկապես վերջին օրերին տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր՝ արտաքին ուժերին համընթաց, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբեքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը։ Երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին։ Այս ամենի խորքից մենք պետք է դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը», – ասաց վարչապետը։

Նա նշեց՝ Հայաստանում ու նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել։

«Տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, փորձում են քաոս սերմանել մեր երկրում։ Նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս։ Ավտոմատների ու հանցագործ խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։ Մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետև՝ դա չի ուզում ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ՝ ոչնչացված, ում արժանապատվությունն, այո՛, վիրավորված է, բայց ոչ՝ մահացած», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ