18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ-ը վերածվում է շահերի կազմակերպության. Նաղդալյանի պարզաբանումը

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադաձավ անցած շաբաթվա ընթացքում ԵԽԽՎ-ում հաստատված  ՛՛Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ՛՛ վերնագրով զեկույց պատրաստելու որոշմանը:
Նաղդալյանը նշեց, թե բոլորն են քաջատեղյակ, որ բոլոր միջզագային ատյաններում և հատկապես ԵԽԽՎ-ում ադրբեջանի պատվիրակութունը տարիներ շաունակ նպատակամղված աշխատանք է տանում և ձգտում է ունենալ մեկ փասատուղթ, որը կլինի ադրբեջանպաստ: 

 ՛՛Ադրբեջանի պատգամավորների կոմղից ստվերային աշխատանք է կատարվում, բացի այդ տուրք կա, որ տալիս են եվրոպացի մեր գործընկերները: Մենք ահազանգել ենք, որ ԵԽԽՎ-ն աստիճանաբար արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության՛՛,-ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ մի շարք երկրների պատվիրակներ, ինչպես օրինակ բրիտանացիները, իտալաիցներն ու իսպանացիները, շահեր ունեն Ադրբեջանից, և այդ պատճառով էլ այստեղ սուբյեկտիվ գործոնն է աշխատում: ՛՛Այսօր ԵԽԽՎ-ում ևս մեկ իրենց համար նպաստավոր պայման է, քանի որ Ադրբեջանի նախագահության շրջանն, ու իրենք, ինչքան հնարավոր է, փորձեցին օգուտ քաղել՛՛:

Նա հերքեց լուրերը, թե այդ զեկույցը ընդունվել է, եղել է որոշում, որ սկսվեն նախապատրաստական աշխատանքները՝ կազմելու այդ զեկույցը: Հայկական պատվիրակության անդամները փորձել են հակազդել, սակայն արդյունքում զեկույց մշակելու որոշումն ընդունվել է:  

՛՛Այնուամենայնիվ, այսօր ունենք այն, ինչ ունենք, և հանձնաժողովի նիստում ես հայտարարեցի, որ մեր պատվիրակության որոշումն է չմասնակցել այս զեկույցի պատրաստման աշխատանքներին և չհամագործակցել զեկույցի շրջանակններում զեկուցողի հետ: Պատվիրակության կազմում 8 հոգուց 5-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են, և միայն երեքն են խորհրդարանական մեծամասնության անդամ: Իրենք իրենց քաղաքական դիրքորոշումներն ու մոտեցումներն ասել են այս հարցի վերաբաերյալ քննարկումնների ժամանակ և այն արգումենտները, որ մենք ընտրել ենք հնչեցնելու համար, եղել են համատեղ և այս ամենի արդյունքում մեր պատվիրակության որոշումն է եղել, որ լավագույն ճանապարհը այս զեկույցի կազման ամբողջ ժամանակի համար լինելու է զեկույցը բոյկոտելը, որի մասին մենք հայտարարել ենք՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ