22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոշված է` Բերձորի կառավարումը եւս հանձնվում է Ադրբեջանին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում քաղաքապետը

Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը:

Պաշտոնական աղբյուրներից, սակայն,  հաջողվեց պարզել, որ իրականում, այո Բերձորը հանձնվում է Ադրբեջանին: Մասնավորապես Իրավունքի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը փաստեց.

 Երեկ երեկոյան մեր վարչակազմի ղեկավարի հետ զրուցեցի, ով ասեց, որ այ՛ո, ցավոք կա նման բան: Այսինքն Բերձորի միջանցքը, որպես այդպիսին` այդ հինգ կլիոմետր լայնքը մնում է: Բայց կառավարումը հանձնվում է Ադրբեջանին:

– Ստացվում է, որ Բերձորն՞ էլ է հայաթափվելու:

-Ենթադրաբար այո, որովհետեւ եթե կառավարումը հանձնվում է Ադրբեջանին` նշանակում է, որ շրջանի ղեկավարը լինելու ադրբեջանցի:

-Որքա՞ն բնակչություն ունի Բերձորն այսօր:

– Հազար յոթ հարյուր բնակիչ ունենք գրանցված: Մի մասը պատերազմի ընթացքում գնացել էր, բայց հետո վերադարձավ:

– Մինչեւ ե՞րբ բնակչությունը ժամանակ ունի տեղահանվելու:

 Մինչեւ դեկտեմբերի մեկը` հյուսիսային թեւի հետ համատեղ այն հանձնվելու Ադրբեջանին:

– Որտե՞ղ են տեղավորվելու այդքան բնակչությունը:

 Դա խնդիր է, ինքս չգիտեմ, թե 5 օրվա մեջ որտեղ եմ տեղավորելու ընտանիքս: Այդ հարցերը դեռ քննարկվում են: Երեևի Արցախի մնացած հատվածում, չգիտեմ, անկեղծ ասած:

Նկատենք, որ Բերձորով է անցնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ