14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Երբևէ չենք քննարկել եռյակին միանալու հարցը՛՛

՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մասնակցելու է եռյակի հանրահավաքին. ՛՛Հայաստանում դեռ չի եղել մի հանրահավաք՝ իշխանության դեմ, թեկուզ չհավատամ էլ, որ այն իշխանության դեմ է,  բայց ասվի՝ ու ես ժողովրդի հետ՝ ներքևում չլինեմ: Իմ տեսանյունից քաղաքական յուրաքանչյուր գործիչ պիտի ինքնուրույն մասնակցի քաղաքական պրոցեսին, ոնց ասում են՝ առաջինը իմանա ինչ խոսվեց ու ինչ ասվեց՛՛:

Արամ Կարապետյանը հանրահավաքին մասնակցելու է  կուսակիցների հետ, ըստ նրա՝ կանխատեսումների այսօր առանձնակի բան տեղի չի ունենա.՛՛Ինձ այս պահին ավելի շատ Մինսկում ընթացող պրոցեսն է հետաքրքրում: Ապագայում դուք կտեսնեք, թե սա ինչի համար եմ ասում՛՛:

Կարապետյանը նկատեց, որ ոչ իշխանական եռյակին իր կուսակցության միանալու հարցը երբևէ չի քննարկվել:

՛՛Երբևէ չենք քննարկել եռյակին միանալու հարցը: Պարզապես նման հարցադրում չի եղել՛՛,-հավելեց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ