Ռուսաստանն առանց միգրացիայի չի կարող
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը չի կարծում, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ից դեպքի ՌԴ արտագաղթողներին ինչ-որ արտանություններ կտրվեն, որոնք չեն ունենա մյուս միգրանտները: ՛՛Իմանալով ռուս գործընկերերի աշխատելաոճը՝ այն, ինչ-որ ստորագրվելու է, կապիտալի, ապրանքների ու աշխատուժի ազատ տեղաշարժ է իր մեջ ենթադրում, սակայն ինչ է նշանակում ազատ տեղաշարժ, հայտնի չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Եգանյանը:
Նա նշեց, որ բոլորն էլ, նույնսիկ ռուսաստանցին երկրում տեղաշաժրվելու համար գրանցում պետք է ունենա: ՛՛Դժվար թե Ռուսաստանն ասի՝ գնա առանց գրանցվելու աշխատի, որտեղ ուզում ես: Այդպատճառով ես ինչ-որ էական դրական տեղաշարժի հույսեր չունեմ: Կարող է՝ ինչ-որ չափով բարելավվի, բայց չեմ կարծում, որ օտարը կարողանա խուսափել բյուրոկրատական քաշքշուկներից՛՛: Ժողովրդագրի խոսքով՝ միգարացիայի վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունները ձևական բնույթ կկրեն: ՛՛Միգուցե առավելություն տրվի սև ցուցակում հայտնված քաղաքացիներին, նրանց հնարավորություն տրվի ՌԴ մեկնել, արգելափակման մուտքը հանվի, քանի որ այսօրվա Ռուսաստանն առանց միգրացիայի չի կարող:
ՌԴ-ին աշխատանքային ռեսուրսներ են պետք, և կա նաև դեմոգրաֆիկ գործոնը՝ պայմանավորված բնակչության ծնելիության, սեռատարիքային կազմի առանձնահատկություններով՛՛: