06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Թեթևակի ՛՛ժպտալով ՛՛մերժել են /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ եթե ԲՀԿ-ն իշխանափոխությունից է խոսում, պետք է խոսի նաև արտահերթ ընտրություններից: “Ստեփան Մարգարյանն ասում է`ինչպես կստացվի, եթե ճգնաժամը խորանա, կլինի իշխանափոխություն: Տերմինը ճիշտ չէ, այդ դեպքում պետք է ասել՝ արտահերթ ընտրություններ”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծում է Արշակյանը:

“ԲՀԿ-ն այստեղ քաղաքակիրթ վարքագիծ է ընտրել. այո, ժամանակին կամ ժամանակից շուտ իշխանափոխություն լինելու է: Նրանք չեն խոսում հեղափոխությունից, իսկ հեղափոխություն նշանակում է շուռ տալ, նրանք, ովքեր իշխանություն ունեն, պետք է հեռանան”: 

Եթե պատրաստվում են 2017-2018 թթ. հերթական ընտրություններին, այդ դեպքում ով է լինելու ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն: Ազատ Արշակյանի համոզմամբ՝ երևացողների մեջ ինքն այդպիսի լիդեր չի տեսնում` սկսած ՛՛պարոն Ծառուկյանից՛՛:

“Հնարավոր է, որ նորից դաշինք ստեղծվի, համադաշնություն ստեղծվի ինչ-որ մեկի հետ, մանավանդ որ հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն չի ընդունվել արևմտյան վեկտորի կողմից, թեթևակի մերժել են, “ժպտալով” մերժել են: Ես ենթադրում եմ, որ նա պետք է լինի եվրասիական հավակնորդ”,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ