Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի անունները՝ ՛՛կռիշ՛՛. Հայկական ժամանակ
՛՛Հայկական ժամանակ՛՛-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի եւ հիմնական տուժող Փայլակ Հայրապետյանի միշեւ առերեսումը տեւել է չորս ժամ:
Հայրապետյանը Սուքիասյանի հետ առերես հարցաքննվել է անցած շաբաթ՝ երկու անգամ: Սա նշանակում է, որ երկուսի ցուցմունքների միջեւ եղել են էական հակասություններ: Հայրապետյանը, սակայն, բազմիցս լրագրողների հետ զրույցում նշում էր, որ Սուքիասյանի հետ հրաժարվում է առերեսվել, քանի որ նա ընդամենը գործիք է այս գործում, նա պահանջում էր առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
Երեկ, ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ էր նա գաղտնի պահում Սուքիասյանի հետ առերեսվելու փաստը եւ ինչպե՞ս որոշեց ի վերջո գնալ առերեսման, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. ՛՛Գաղտնիության հարց չկար: ճիշտն ասած, ես չէի ուզում գնալ, բայց քննիչն ասաց դա քննչական գործողություն՝ է եւ պահանջ, դրա համար էլ գնացի՛՛:
Մանրամասներ ներկայացնելով Սուքիասյանի հետ առերես հարցաքննությունից՝գործով հիմնական տուժողն ասաց. ՛՛Սուքիասյանը պատմեց, որ ստացել է գումարները, սակայն նպատակային չեն օգտագործվել, այդ գումարները գցել են օֆշորւսյին գոտում իրենց երեքի անունով (Սարգսյանի, Կճոյանի եւ Սուքիասյանի), հետո գումարներ տեղափոխել են Հայաստան, բանկում պահել են, կանխիկացրել են, ոսկի են առել:
Այ, սենց բաներ են էլի դրանք արել: Ես հարցնում էի, ի՞նչ ես արել գումարները, Աուքիասյանը պատասխանում է, թե ինձ քցել են: Լավ են արել քցել են: Եթե ինքը օրենքով չի աշխատել, ինձ խաբել է, պետք է իրեն էլ խաբեին, բա ի՞նչ պետք է անեին: Ի՞նչ քցելու մասին է խոսքը, եթե գումարը բերել է Հայաստան: Խոսում է էլի:
Ես իրան հարցրեցի դու օֆշորային գոտում հաշիվներ ես բացել, երեք ձեռնարկություններ՝ Սուքիասյանի, Սարգսյանի եւ Կճոյանի անուններով, ճի՞շտ է, ասաց՝ այո: Իմ հարցին, թե ի՞նչ ես արել այդ գումարները, ինչո՞ւ ես ձեռնարկություններ բացել, Սուքիասյանը պատասխանում է, թե բացել է, որ իր բիզնեսը ապահով լինի, չկպնեն՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: