15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Ամերիկացի մասնագետներն եկել են այն եզրակացության, որ սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի: Նրանք ենթադրում են, որ տղամարդը եւ կինը միմյանց հանդեպ ուժեղ ձգտում են ունենում այն դեպքում, եթե նրանք նման են խոսում:

ԱՄՆ-ի Տեքսասի համալսարանի մասնագետները պնդում են, որ խոսքային առանձնահատկությունները ազդում են տղամարդու եւ կնոջ ապագա հարաբերությունների վրա: Միմյանց համար լավագույն զուգընկեր լինելու ամենամեծ հնարավորությունը ունեն նրանք, ովքեր արագ են սովորում զուգընկերոջ խոսելաոճը` միաժամանակ ընդօրինակելով նրանից որոշ բաներ:

Հետազոտության ընթացքում մասնագետները 2 գիտափորձ են կատարել: Դրա համար նրանք օգտագործել են համակարգչային ծրագիր, որը կազմում է զույգերի խոսքի ոճը: Սկզբում մի քանի զույգ ուսանողներ շփվել են միմյանց հետ 4 րեոպեի ընթացքում, իսկ նրանց զրույցները ձայնագրվել են: Մասնակիցները նկարագրել են ուսումը եւ իրենց վերաբերմունքը համալսարանի հանդեպ: Պարզվել է, որ  այն աղջիկներն ու տղաները, ում խոսքային առանձնահատկությունները նման են եղել միմյանց, 4 անգամ ավելի շատ են ցանկացել տեսնել միմյանց, քան նրանք, ում խոսելաոճը տարբերվել է իր զույգի խոսելաոճից:

2-րդ փորձը կատարվել է ծանոթությունների կայքում: Անծանոթ աղջիկները եւ տղաները  միմյանց հաղորդագրություններ են գրել: Պարզվել է, որ նրանց 90 տոկոսը, ում շփման ոճը նման է եղել զույգի շփման ոճին, շարունակել են հանդիպել փորձից նույնիսկ 4 ամիս հետո: Իսկ այն զույգերը, ում շփվելու ոճը նման չի եղել, դադարել են գրել միմյանց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ