16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը խնդրեց փոխանցել ադրբեջանցի իր գործընկերոջը /վիդեո/

”Ես համաձայն եմ, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին, բայց պետք է լսեմ նաև մարզիկների, մարզիչների և հանրության կարծիքը, քանի որ կան շատ նուրբ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նկատենք, որ Եվրոպարական մարզական խաղերը հաջորդ տարի կայանալու են Բաքվում, և դեռևս պարզ չէ` Հայաստանը մասնակցելու է, թե ոչ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հավելեց, որ իրենք անվտանգության երաշխիքներ են տալիս:

Հարցին, թե չմասնակցելու դեպքում հայ մարզիկներն ինչ-որ խոչընդոտներ կունենան հետագա առաջանությունների մասնակցելու համար, Պ. Հիկեն պատասխանեց, որ դա ՀՀ-ի կամքն է, օլիմպիական կոմիտեն մի մեծ ընտանիք է, և 48 երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների կարծիքով  մեծ կորուստ կլինի, եթե Հայաստանը չմասնակցի: Որևէ պատժամիջոց չի իրականացվի, եթե Հայաստանը որոշի չմասնակցել:

Գագիկ Ծառուկյանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին առաջարկեց Ադրբեջանի ԱՕԿ նախագահին փոխանցել, որ հարևան երկրները խնդիրները պետք է լուծեն խաղաղ բանակցային պայմաններում: Թոմաս Բախն էլ ի պատասխան ասաց, որ առաջարկը շատ լավն է և կառուցողական:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ