18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթաթոշակներ

 

 

 

Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակներ Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

 

”Գարեգին Նժդեհ” կրթաթոշակի արժանացավ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Սլավիկ Նալբանդյանը, ”Աշոտ Նավասարդյան” կրթաթոշակի` Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գագիկ Բեժանյանը, ”Անդրանիկ Մարգարյան” կրթաթոշակի`ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Նարեկ Արշակյանը, ”Վազգեն Սարգսյան” կրթաթոշակի՝ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գևորգ Խաչատրյանը:

 

«Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի արժանացած Սլավիկ Նալբանդյանը նշեց, որ շատ հպարտ է հենց Նժդեհի անվան կրթաթոշակը ստանալու համար. «Ես իրոք հպարտ եմ, որ արժանանալու եմ Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակին և փորձելու եմ էլ ավելի լավ սովորել, բարձունքների հասնեմ, որպեսզի արդարացնեմ այս ընտրությունը»:

 

ՀՀ ԱԺ պատգավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ողջունեց ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին և շնորհավորեց հաղթողներին:

”Տարիներ շարունակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ռազմական բուհերի ուսանողների համար կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ: Այս անվանական կրթաթոշակները կխրախուսեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին և կօգնեն որոշակի խնդիրներ լուծել իրենց ուսումնառության ընթացքում:

Մենք ողջունում ենք և խրախուսում ենք հատկապես այն ուսանողներին, ովքեր ընտրել են ռազմական կրթությունը և այն ավելի մրցունակ են դարձնում: Կրթաթոշակի անվանակարգերը պատահական չեն: Դրանք կրում են այն մարդկանց անունները, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր պետության զարգազման ու կայացման գործում: Եվ այս միջոցառումն արդեն դուրս է եկել կուսակցության շրջանակներից”:

 

Նշենք, որ մրցույթի հաղթողները 1 ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25 000-ական դրամ կրթաթոշակ: Միջոցառման ավարտին ՀՀԿ անդամատոմսեր հանձնվեցին մի շարք երիտասարդների։

 

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ