22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության եւս մի քարոզչական փուչիկ՝ 68.000 միանվագ օգնությո՞ւն

68.000 դրամների մասին: Լինենք տեղեկացված ու պաշտպանված ավելորդ պաթոսից! Երդվում եմ, որ ուզում եմ գրել դրական բաների մասին, անասելի կարոտել եմ երբեմնի ներդաշնակությունս ու անհույս լավատեսությունս, բայց այս պահին չե՜մ կարող լռել, եթե երկրումս իսկական քաոս է!
 
Ուրեմն?
Ուզում եմ տեղյակ լինեք, որ էս սոցիալական ծրագրերը, որոնք հայտարարվում են կոնկրետ արցախահայության մասով, իրականում շատ չնչին տոկոս ազգաբնակչությանն են վերաբերում, որովհետև Արցախում, ինչպես գիտենք բոլորս, բնակչության 70 տոկոսը, պետական համակարգում ծառայողներ են և զինծառայողներ են, ինչպես նաև մասնավոր սեկտորում գրանցված աշխատողներ են ու անկախ պատերազմի փաստից, այս մարդկանց 90 տոկոսը և՛ սեպտեմբեր, և՛ հոկտեմբեր ամիսներին Արցախի հանրապետության բյուջեից ու մասնավոր գործատուներից ստացել է իր աշխատավարձը (փոխանցվել են քարտերին, մարդիկ բանկոմատներից ստացել են)։
 
Իսկ այս սոցիալական ծրագրի շահառու չեն կարող լինել Արցախի այն քաղաքացիները, որոնք հոկտեմբեր ամսին աշխատավարձ են ստացել։ Էդ դեպքում՝ ի՞նչ կարիք կա նման աղմկոտ ու բարձրագոչ տեքստեր տարածելու, իմաստը ո՞րն է այս հայտարարության, եթե հազարավոր մարդիկ զանգահարում են տարբեր թեժ գծերով՝ պարզելու որտեղի՞ց կարող են ստանալ միանվագ դրամական օգնությունը ու ստանում են մեկ պատասխան՝ ԴՈՒՔ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՔ ՍՏԱՑԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ!
Առանց այն էլ կոպեկներ եք տալիս, նույնիսկ մի ամսվա վարձի կամ գոյատևելու գումար չի, գոնե մի բարդացրեք ու անիմաստ հուսադրեք!
Մի ստեք մարդկանց, ԲԱՎԱԿԱ՜Ն է!
Ճիշտը գրեք`հստակ ու կարճ!
 
Գրում է «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ